Այս տղամարդը կարծում է, որ հղիությունը միայն կանացի գործ չէ, և վերջերս լույս աշխարհ է բերել իր զավակին. դրանից նա իրեն պակաս առնական չի զգում


05:30 , 26 հունիս, 2018

Ամերիկացի տրանսգենդեր Քեյսի Սալիվանը կարողացել է բարեհաջող կերպով տանել հղիությունը և լույս աշխարհ բերել առողջ երեխայի: Դեռևս մի քանի տարի առաջ, երբ Քեյսին դեռ կին էր, լույս աշխարհ էր բերել իր առաջնեկին: Իսկ հիմա զույգը մտածում է երեխաներին դաստիարակել առանց սեռական տարբերությունների, որպեսզի երեխաները հետագայում իրենք ընտրեն իրենց սեռը: Քեյսին մինչև 30 տարեկան չէր հաշտվում այն մտքի հետ, որ ինքը կին է ծնվել: 2014 թվականին նա արդեն սկսել էր հորմոնալ թերապիան, երբ հանդիպեց իր սիրեցյալին: Իսկ ահա 2016 թվականին զույգը որոշեց համատեղ երեխա ունենալ: Քեյսին ստիպված եղավ ընդհատել հորմոնալ թերապիան, քանի որ իր մոտ արդեն սկսել էր մորուք աճել: Երեխան լույս աշխարհ եկավ կեսարյան հատման միջոցով:

Իսկ ահա երեխայի սեռը մնում է գաղտնի, քանի որ ծնողները ցանկանում են, որ նա մեծանա և ինքը որոշի իր սեռը: Այդ կերպով Քեյսին ցանկանում է դաստիարակել նաև իր ավագ զավակին: Տրանսգենդերը կարծում է, որ երեխա լույս աշխարհ բերելը միայն կանացի գործ չի կարող համարվել: Նա կարծում է, որ անգամ հղի ժամանակ իրեն պակաս տղամարդկային ու առնական չի զգացել: