Սառեցված հավի փաթեթավորման մեջ հայտնաբերածը սարսափահար արեց կնոջը. նա անմիջապես ոստիկանություն կանչեց


05:00 , 26 հունիս, 2018

Կինը, որ գնել էր հավի սառեցված միսը, տուփի մեջ սարսափելի բան հայտնաբերեց: Նա սառնարանից դուրս էր հանել հավի սառեցված կտորները և թողել, որ դրանք հալչեն: Իսկ ահա այն պահին, երբ նա բացեց փաթեթավորումը, այնտեղ հայտնաբերվածը նրան ստիպեց անմիջապես ոստիկանություն կանչել: Հավի կտորների հետ մեկտեղ փաթեթավորման ներսում մարդու մատ կար: Ոստիկաններն անմիջապես արձագանքեցին դեպքին և գտան մեղավորին: Մեղավորը թռչնաֆաբրիկայի աշխատակից էր, ով պատասխանատու էր տվյալ արտադրանքըի համար։ Արդյունքում պարզվեց, որ տուփի մեջ գտնված մատը կապ չունի հանցագործության հետ, այլ ուղղակի անզգուշության հետևանք է: Զարմանալի է, բայց տղամարդու մոտ պակասում էին ևս մի քանի մատներ, ինչից կարելի է ենթադրել, որ դա միակ դեպքը չի եղել: