Նիկոլ Փաշինյանն Էջմիածնի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել


21:30 , 25 հունիս, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ: