Կենգուրուն ֆուտբոլի դաշտ է ներխուժել խաղի ժամանակ


23:20 , 25 հունիս, 2018

Ավստրալիայում կենգուրուն ֆուտբոլի դաշտ է ներխուժել խաղի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել ընդմիջման ժամանակ: Կենդանին ցատկել է մեկ մետրանոց արգելքի վրայով և տեղավորվել դարպասի մոտ:

Մարզադաշտի աշխատակիցները կարողացել են քշել կենդանուն, սակայն ավելի ուշ՝ արդեն խաղի ժամանակ, նա վերադարձել է: