Քիմ Քարդաշյանը «հինգերորդ կետը» մարզող վարժություններ է ցուցադրել


22:00 , 25 հունիս, 2018

Քիմ Քարդաշյանը իր մարզումները ցուցադրող տեսանյութ է հրապարակել՝ գրում է TCH-ը:

Սպիտակ մարզաշապիկով և սև տաբատով Քիմը ցուցադրաբար մարզում է իր հետույքը և ձեռքերը, նաև կքանստումներ է անում:

Տեսադրվագներից մեկում հետևի կադրում կարելի է տեսնել մանկասայլակ. Քիմի երկրպագուները ենթադրում են, որ նա իր հետ մարզասրահ է բերել նաև նորածին դստերը՝ Չիկագոյին: