18:40 , 25 հունիս, 2018
Rolling Stone-ի լրագրողը 72 ժամ անցկացրել է ամերիկացի դերասան Ջոնի Դեփի հետ՝ ուսումնասիրելով նրա ֆինանսական փաստաթղթերը և փորձելով գլուխ հանել դատական հայցերի հետ կապված իրավիճակից, հայտնում է Lenta.ru-ն:
Պարզվել է, որ Դեփը լիովին վատնել է իր կարողությունը և ընկել միլիոնանոց պարտքերի տակ: Լրագրողի խոսքով՝ նա այնպիսի մի ապրելակերպ է վարում, որը չի կարող իրեն թույլ տալ: Մասնավորապես, նա ունի 14 տուն և ամսական մի քանի միլիոն դոլար է ծախսում մասնավոր թռիչքների վրա, նաև, ինչպես վկայում են ֆինանսական հաշվետվությունները, ամսական 30 հազար դոլար է ծախսում գինու վրա: Դեփն ինքը վերջին կետը ժխտում է. «Վիրավորական է հայտարարել, թե ես իբր 30 հազար դոլար եմ ծախսում գինու վրա: Որովհետև ես ծախսում եմ շատ ավելին»,- ասում է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ։