Թրամփի խորհրդականի այցի օրը դեռ հայտնի չէ. Պեսկով


15:20 , 25 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մտադիր է այցելել Ռուսաստան, սակայն դեռ հայտնի չէ` երբ. հայտնում է РИА Новости-ն: Նա նաև չի նշել` նախատեսվո՞ւմ է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բոլթոնը կժամանի Մոսկվա` Թրամփ-Պուտին հնարավոր  հանդիպումը քննարկելու: