Մեսսի. Չեմ ցանկանում ավարտել կարիերաս առանց աշխարհի չեմպիոնի կոչման


15:00 , 25 հունիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսսին ասել է, որ շատ է ցանկանում հաղթել ԱԱ-2018-ում: 

Նա նշել է, որ չի ցանկանում հեռանալ ֆուտբոլից առանց աշխարհի չեմպիոն դառնալու:

«Հաղթանակը Նիգերիայի ընտրանու նկատմամբ շատ բան կարող է նշանակել, Արգենտինայի և ինձ համար: Ես միշտ երազել եմ գլխավերևումս բարձրացնել աշխարհի գավաթը:

Փշաքաղվում եմ, երբ մտածում եմ այդ պահի մասին: Դա կերջանկացներ աշխարհում գտնվում միլիոնավոր արգենտինացիների:

Ես հաղթել եմ ամենակարևոր բոլոր մրցաշարերում, բացի մեկից: Ես մոտիվացված եմ մինչև վերջ: Չեմ ցանկանում ավարտել կարիերաս առանց աշխարհի չեմպիոնի կոչման»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում «The Sun»-ը: