Լիլիան Մորի Պասկիեն ԵԽԽՎ նոր նախագահն է


14:00 , 25 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի բացմանը ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի Պասկիեն, ով միակ ներկայացված թեկնածուն էր։

Լիլիան Մորի Պասկիեն ներկայացնում է ԵԽԽՎ Սոցիալիստների, դեմոկրատների ու կանաչների խումբը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Պասկիեն փոխարինեց Միկելե Նիկոլետիին, ով ստիպված էր հեռանալ պաշտոնից, քանի որ մարտին Իտալիայում կայացած ընտրություններում Նիկոլետին չընտրվեց պատգամավոր։