Հունաստանում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


11:40 , 25 հունիս, 2018

Ռիխտերի սանդղակով 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ տեղական ժամանակով 8:14-ին:

Այս մասին հայնտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պիլոս քաղաքից 30 կմ դեպի հարավ-արեւմուտք՝ 10 կիլոմետր խորության վրա: Այս պահին երկրաշարժի հետեւանքով որեւէ վնասի մասին տեղեկություն չկա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: