ԱԱ-2018. Հունիսի 25-ի խաղացանկը


10:30 , 25 հունիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Ռուսաստանում շարունակվում է աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Այսօր` հունիսի 25-ին, կկայանա մրցաշարի 4 հանդիպում, որոնցում միմյանց հետ կմրցեն A և B խմբերի թիմերը:

Երևանի ժամանակով 18:00-ին Սամարայի համանուն ստադիոնում կմեկնարկի A խմբում հանդես եկող Ռուսաստանի և Ուրուգվայի հավաքականների միջև խաղը, որը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Զուգահեռաբար կմեկնարկի նույն խմբում հանդես եկող Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հավաքականների միջև խաղը:

Հանդիպումը կկայանա Վոլգոգրադի «Վոլգոգրադ Արենա» ստադիոնում: Առաջին ալիքն այս խաղը կցուցադրի ավելի ուշ` կրկնությամբ:

Խաղային օրը կավարտվի B խմբի թիմերի երկու խաղով, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին:

Կալինինգրադի համանուն ստադիոնում կհանդիպեն Իսպանիայի և Մարոկոյի հավաքականները, իսկ Սարանսկի «Մորդովիա Արենա» մարզադաշտում միմյանց հետ կմրցեն Իրանն ու Պորտուգալիան: