Նախարարները բլոտ են խաղացել. ո՞վ ում է հաղթել (Photo)


10:20 , 25 հունիս, 2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կիրակնօրյա հանգիստն անցկացնում են բլոտ խաղալով։ Սփյուռքի նախարարն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցում։

«Թող ինձ ների բնապահպանության նախարարը, բայց պաշտպանության նախարարին ես ու Ռոստոմյանը մի կերպ հաղթեցինք»,- գրել է նա։

Նա գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել։