«Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է». Թանկյանն ամերիկացիներին առաջարկել է Թրամփի դեմ քայլեր ձեռնարկել


09:15 , 25 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Հայտնի ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և արտասվող երեխա:

«Երբեմն պատկերը խոսում է ամենի մասին: Ամերիկան լիակատար հետընթացի մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, չէ՞»,- գրել է Թանկյանը լուսանկարին ուղեկցող հաղորդագրությունում:

Time ամսագրի շապիկին պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նայում է Հոնդուրասից աղջնակի, որին ԱՄՆ միգրացիոն ծառայությունները խլել են մորից Մեքսիկայի հետ սահմանի անօրինական հատման ժամանակ: Թրամփի նախագահության օրոք սահմանված նոր միգրացիոն կանոններով ամերիկյան սահմանն անօրինական ճանապարհով հատող ներգաղթյալների երեխաներին առանձնացնում են իրենց ծնողներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ