Հայաստանը հաղթեց Լիբանանին


05:00 , 25 հունիս, 2018
operativ.am-ը գրում է
Ավարտվեց Լիբանանի Բեյրութ քաղաքում տեղի ունեցող SSS միջազգային մրցաշարը: Հայաստանի հավաքականը վերջին խաղում 90-85 հաշվով հաղթեց Լիբանանի հավաքականին և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լիբանանը դարձավ առաջնության հաղթող, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Քաթարի ազգային հավաքականը:Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները մրղցաշարի ավարտին պարգևատրվեցին մեդալներով: Տոդդ Օ’Բրայանը ճանաչվեց մրցաշարի լավագույն կենտրոնական, Ալլան Հեսսը՝ լավագույն թեթև հարձակվող իսկ Արագադ Աբրամյանը՝ լավագույն խաղացող:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին հունիսի 25-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սիրիայի հավաքականի հետ: