Այս հրաշագեղ զենքերը տեսնելիս միանգամից պատմական ժամանակներ տեղափոխվելու ու թշնամու դեմ դուրս գալու ցանկություն կառաջանա


07:30 , 25 հունիս, 2018

Նմանատիպ զենքերի մասին շատերս լսել ենք հեքիաթներից և լեգենդներից կամ տեսել ֆիլմերում: Սրանք երբեմնի պատմական զենքեր են, որ օգտագործվել են տարբեր ժամանակաշրջաններում:

Մարտական կացին

Նախկինում սա հզոր զենք է համարվել: Եթե մարտիկը լավ է տիրապետել դրանով կռվելուն, ապա հնարավոր է եղել անգամ վահանը երկու կես անել այս կացնի միջոցով:

Դանակ

20 սմ-ից երկար դանակն արդեն համարվում է մարտական զենք: Նախկինում ռուսական գյուղերում դանակներով մարտի փառատոններ էին կազմակերպվում:

Թուր

Սա մարտական իշխանության իսկական նշան է եղել: Շատերն իրենց թրերին անգամ անուններ են տվել: Հերոսն իրավունք չուներ կորցնել թուրը, քանի որ դա անարգանքին հավասարազոր քայլ էր համարվում:

Գուրզ

Սա ռուսական մարտիկների զենք է եղել: Այն ուներ 100-500 գրամ քաշ: Այն համարվում է ռուսական ստեղծագործություն, որ հայտնվել է 6-րդ դարում:

Մահակ

Այս զենքով կարելի է վնասել, վիրավորել ու անգիտակից վիճակի հասցնել: Այն օգնում էր թուլացնել հակառակորդին, սակայն չէր ոչնչացնում: Մահակները պատրաստում էին փայտից ու երբեմն դրանց վրա մեխեր էին ամրացնում:

Նիզակ

Սա ևս պատմական զենք է: Ժամանակին նիզակները պատրաստել են փայտից և ամրացրել մետաղով, որպեսզի թշնամին չկարողանա կոտրել այն: