Մահվան հովիտը մեր մոլորակի ամենաշոգ վայրն է. ահա թե որքան է եղել այնտեղ ամենաբարձր ջերմաստիճանը


07:00 , 25 հունիս, 2018

Մահվան հովիտը գտնվում է Կալիֆորնիայում: Այն համարվում է մոլորակի ամենաշոգ վայրերից մեկը: Այն նաև հայտնի է իր իջվածքով՝ Բեդուոտեր անվանմամբ, որի խորությունը ծովի մակարդակից ցածր է 86 մետրով: Մահվան հովտի ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 1913 թվականի հուլիսի 10-ին՝ 56.7 աստիճան: Դա մոլորակի վրա գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է: