Էրզրումի և Աղըրի նահանգներում ընտրողներին սպառնացել են, առգրավել են շրջիկ քվեատուփերը
18:40 , 24 հունիս, 2018
Թուրքիայում 30 րոպեից կավարտվի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Միջազգային դիտորդական կառույցներն արդեն սկսել են ահազանգել, որ հատկապես քրդական շրջաններում ընտրություններն անցնում են բավականին լարված և համատարած խախտումներով:
Էրզրումի և Աղըրի նահանգներում ընտրողներին սպառնացել են, առգրավել են շրջիկ քվեատուփերը:
Սուրուչ քաղաքում ընտրությունները ընթանում են լցոնումներով:
Դիտորդական առաքելությունները ահազանգում են նաև, որ բոլոր տեղամասերի մոտ զրահապատ մեքենաներ են կայանած: