11:49 , 15 մայիս, 2013
Այո, ներկա իրավիճակում Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել հնարավոր ՉԷ: Եթե դու վստահ ես, որ անցկացվող ընտրությունները ընտրություններ ՉԵՆ, ապա ո՞նց կարող ես համարել, որ ՆԵՐԿԱ իրավիճակում կարելի է նորմալ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ անցկացնել: Եթե դու կարծում ես, որ ՆԵՐԿԱ իրավիճակում կարելի է ՆՈՐՄԱԼ ընտրություններ անցկացնել, ապա վերջնական հաշվով պիտի ընդունես նաև այդ ընտրությունների արդյունքները: Հակառակ դեպքում` նախ պիտի ԻՐԱՎԻՃԱԿԸ փոխես, ապա նոր ընտրությունների հետ հույսեր կապես: Իսկ իրավիճակի փոփոխությունը ոչ թե ընտրություններից հետո պիտի քեզ համար պարզ լինի, այլ ընտրություններից ԱՌԱՋ: Թե չէ մոտ տասներորդ համապետական ԽԱՅՏԱՌԱԿ ընտրություններ անցկացնելուց հետո մարդկանց ասել, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն է հնարավոր, կներեք, բաց էդ արդեն ծիծաղելի ա: