Թուրքիայում շարունակվում են ընտրությունները, քրդաբնակ նահանգներից ահազանգում են լուրջ ընտախախտումների մասին


16:00 , 24 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Թուրքիայում շարունակվում են արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Diken.com.tr կայքը ներկայացնում է Թուրքիայի 81 տարբեր նահանգներից ընտրությունների ընթացքը ներկայացնող հատուկ ֆոտոշարք։

Թուրքական artigercek.com կայքը նշում է, որ հատկապես քրդաբնակ նահանգներում արդեն իսկ նկատվում են լուրջ ընտրախախտումներ և անվտանգության ուժերի կողմից ընտրողների հանդեպ ճնշման դեպքեր։ Ըստ աղբյուրի՝ որոշ բնակավայրերում ընտրատեղամասերի հասցեները վերջին ժամերին դիտավորյալ փոխվում են՝ ընտրողներին ապակողմնորոշելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։