Սփյուռքի և Մշակույթի նախարարները, ԱԽՔ-ը և Պետական վերահսկողական ծառայության պետն, ըստ հայտարարագրերի՝ ոչ մի անշարժ և շարժական գույք չունեն


15:00 , 24 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտ­ների հայտարարագրով Կառավարության նորանշանակ անդամներից Սփյուռքի և Մշակույթի նախարարներն անշարժ և շար­ժական գույք չունեն:  

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի դրամական միջոցները՝ պաշտոնը զբաղեցնե­լու օրվա դրությամբ, կազմել է 4,500 եվրո:

Պաշտոնը զբաղեցնե­լու օրվա դրությամբ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի դրամական միջոցները կազմել են  1մլն 251,687 դրամ, 597,58 ԱՄՆ դոլար:  Հունվարի 1-ից մինչ պաշտոնը զբաղեցնելու օրը Լիլիթ Մակունցի եկա­մուտները կազմել են 1 մլն, 551,690 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:  

Անշարժ ու շարժական գույք չունի նաև վարչապետի ենթակա մարմնի՝ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ավելին, ըստ Սանասարյանի հայտարարագրի, նա նաև չունի դրամական որևէ միջոց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։