Վարչապետը շնորհավորել է նախագահին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ


13:00 , 24 հունիս, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ  հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի, ասված է ՀՀ կառավարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ: