Armsport.am-ը գրում է
Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Այսօր` հունիսի 24-ին, կկայանա մրցաշարի 3 հանդիպում, որոնցում միմյանց հետ կմրցեն G և H խմբերի թիմերը:
Երևանի ժամանակով 16:00-ին Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում կկայանա Անգլիայի և Պանամայի հավաքականների միջև խաղը, որոնք հանդես են գալիս G խմբում: