Լոնդոնում զանգվածային ցույցեր են անցկացվել՝ Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնելու պահանջով


00:40 , 24 հունիս, 2018

Tert.am-ը գրում է․

Շուրջ 50 000 բրիտանացի բողոքի ցույցի է դուրս եկել Լոնդոնում՝ պահանջելով նոր համաժողովրդական հարցում անցկացնել երկրի՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ВВС-ն, ցույցը տեղի է ունեցել առաջին հանրաքվեի անցկացման երկրորդ տարեդարձի օրը: Այն ժամանակ բրիտանացիները կողմ էին քվեարկել ԵՄ կազմից դուրս գալուն:

Ցույցի կազմակերպիչները նշում են, որ «համաձայնագիրը դեռևս չի կնքվել» և «ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ