Armsport.am-ը գրում է․
Լիբանանի Բեյրութ քաղաքում շարունակվում է SSS միջազգային մրցաշարը:
Երեկ տեղի է ունեցել Հայաստան - Քաթար հանդիպումը որտեղ մեր ընտրանին պարտվել է 63:72 հաշվով:
Հանդիպման ժամանակ ստացած վնասվածքների պատժառով Հայաստանի հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադևոսյանն ու Ալլան Հեսսը բաց կթողնեն այսօր տեղի ունենալիք Լիբանան - Հայաստան հանդիպումը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին այսօր՝ ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) «Նուհադ Նաուֆալ» մարզադահլիճում ուժերը կչափի Լիբանանի ազգային հավաքականի հետ: