ԱԻՆ 6 մարտական հաշվարկ ծխի մասին ահազանգով ժամանել է օպերայի շենք. պարզվել է՝ նկուղում խորոված են անում


22:00 , 23 հունիս, 2018

Life.panorama.am-ը գրում է․

Հունիսի 23-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: 

Պարզվել է, որ շենքի նկուղային հարկում գործող «Օպերա» ակումբի խոհանոցից դուրս եկող խորավածի ծուխը թողել է հրդեհի տպավորություն: