Դիվերսիոն գործողություն Արցախի սահմանին. ինչու՞ ՊՆ-ն այս լուրը չի հաղորդել նույն, կամ հաջորդ օրը


20:04 , 23 հունիս, 2018
Արցախի սահմանի արևելյան հատվածում հունիսի 17-ի երեկոյան հակառակորդը դիվերսիոն գործողություն է փորձել իրականացնել։ Գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերով որոշ ժամանակ նրանց առաջխաղացումը դիտարկելուց հետո դիրքի ստորաբաժանումը հետ է շպրտել հատուկ ջոկատայիններին։ Միայն անհասկանալի է թե ՊՆ-ն այս լուրը ինչու չի հաղորդել նույն, կամ հաջորդ օրը։ Իսկ ընդհանարապես առաջնագծի տարբեր հատվածներում հակառակորդը բավականին ակտիվացել է։