Արգենտինացի երկրպագուն մահվանից առաջ երկտող է թողել և անհետացել Խորվաթիայի հետ խաղից հետո


21:00 , 23 հունիս, 2018

Արգենտինայի ազգային հավաքականի երկրպագու Դինու Ալեքսը, հիասթափվելով սիրելի թիմի խաղից, մահվանից առաջ գրվող երկտող է թողել և անհետացել՝ տեղեկացնում է Manorama Online-ը:

30-ամյա Ալեքսը տնից հեռացել է Խորվաթիայի հետ խաղում Արգենտինայի հավաքականի խոշոր հաշվով պարտությունից հետո:

Дину Алекс

Իր թողած երկտողում նա գրել է, որ չի կարող հաշտվել աշխարհի գավաթում հարազատ թիմի պարտության փաստի հետ:

Ոստիկանները ստուգում են նրա տան կողքով հոսող Մինաչիլ գետի ափամերձ տարածքները, առայժմ որոնումներն ապարդյուն են: