Բելգիա-Թունիս հանդիպման լավագույն ֆուտբոլիստը


19:30 , 23 հունիս, 2018

Armsport.am-ը գրում է․

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Թունիսի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ,- հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:

Բելգիացիներն այդ խաղում հաղթել են 5:2 հաշվով: Ազարը դարձել է դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 6-րդ և 51-րդ րոպեներին:

Հիշեցնենք, որ դուբլի հեղինակ էր դարձել նաև Ռոմելու Լուկակուն: