Armsport.am-ը գրում է․
28-ամյա ամերիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է «Բանանցի» հետ ստուգողական խաղին:
Այս մասին հայտնում է «ArmSport.am»-ի թղթակիցը:
Ռոմերոն 2014/15 թվականներին հանդես է եկել Երևանի «Փյունիկում»`դառնալով Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր: Խփած 27 գոլերով Ռոմերոն ճանաչվել էր նաև առաջնության լավագույն ռմբարկու:
Թե ինչպես կդասավորվի Ռոմերոյի ապագան «Ալաշկերտում», պարզ կլինի առաջիկայում:
Հիշեցնենք` «Ալաշկերտը», որը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում կխաղա շոտլանդական «Սելթիկի» հետ, հունիսի 25-ին կմեկնի Մինսկ, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք և երեք ստուգողական հանդիպում` ռուսական թիմերի հետ: