Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին


18:00 , 23 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է․

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանինծննդյան օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, շնորհավորական խոսքում նշվում է.

«Մեծարգո պարոն Սարգսյան,

սրտանց  շնորհավորում  եմ  Ձեզ  ծննդյան  65-րդ  տարեդարձի  առթիվ։ Մաղթում  եմ  Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ։

Վստահ եմ, որ երկար  տարիների Ձեր փորձն ու մասնագիտական  բարձր կարողություններն ըստ  արժանվույն ծառայեցնելու եք ի  շահ Հայաստանի և հայ  ժողովրդի»։