Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Աբովյանում


17:30 , 23 հունիս, 2018

Այսօր, ժամը 13:45-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վերսկսվել են կորած երեխայի (Հ.Հ., 2004 թ.) որոնողական աշխատանքները:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներում ներգրավված է 7 փրկարար:

Հունիսի 9-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (Հայկ Հարությունյանը, ծնված 2004 թ.)  հունիսի 8-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: