Կենդանակերպի ամենաոճային նշանները` վատագույնից մինչև լավագույն


19:15 , 23 հունիս, 2018

Երբևէ մտածե՞լ եք այն հարցի շուրջ, թե հորոսկոպի ձեր նշանին ինչպիսի ոճ և նրբագեղություն է բնորոշ: Այժմ կիմանաք: Տեսնենք` ովքեր են կենդանակերպի ամենաոճային նշանները: Սկսում ենք վատագույնից, հասնում` լավագույնին:

12. Կարիճ

Սա չի նշանակում, որ Կարիճն անճաշակ է, բայց նրանք հավատարիմ են մնում նույն ոճին, չեն սիրում էքսպերիմենտների գնալ` փորձելով նոր կամ անսովոր մի բան: Կարիճին հատուկ չէ ժամեր անցկացնել զգեստապահարանի դիմաց` մտածելով, թե ինչ հագնի:

11. Ձկներ

Ձկները միշտ լավ տեսք ունեն, բայց շատ զգույշ են հագուստ ընտրում: Նրանք նախընտրում են կանացի զգեստներ, մեղմ գույներ: Այնպիսի հագուստ են կրում, որ աղջիկը կկրի ընկերոջ մայրիկին դուր գալու համար: Վատ չէ, սակայն կրեատիվ չէ:

10. Աղեղնավոր

Աղեղնավոր աղջիկներն ուզում են, որ իրենց հագուստը պատմի իրենց արկածների և ճանապարհորդությունների մասին, ինչը տեսականորեն շատ լավ է, սակայն գործնականում սովորաբար բոհո ոճ է ստացվում:

9. Կույս

Կույսերը շատ դասական և պրակտիկ են, նույնն էլ` նրանց ոճը: Նրանք շատ են վախենում ռիսկի դիմելուց, երբ հարցը վերաբերում է նորաձևությանը, այդ պատճառով նրանց տեսքը միապաղաղ է լինում:

8. Առյուծ

Առյուծը ջանք չի խնայի կրեատիվ տեսք ունենալու համար, բայց սիրում է նուրբ տեսք ունենալ. բանդանա` շարֆի կամ թևնոցի փոխարեն, վառ մետաքսյա շարֆ` մազերին կամ որպես մեծ աքսեսուար:  

7. Ցուլ

Ցուլ աղջիկները պրակտիկ են: Նրանք մնում են դասական գույներին և ձևերին հավատարիմ: Սա, իհարկե, չի նշանակում, որ նրանք չեն կարող հիանալի տեսք ունենալ դասական կապույտ ջինսով և գեղեցիկ սպիտակ շապիկով:

6. Կշեռք

Կշեռքներն ունեն շատ հավասարակշռված բնավորություն, բայց միևնույն ժամանակ դուք երբեք չեք իմանա՝ հաջորդ անգամ ինչ ոճով կներկայանան նրանք: Մի օր կարող են կրել վառ գույներ, սեքսուալ զգեստներ, իսկ մյուս օրը` համեստ, պաստելային գույներով հագուստ:

5. Խոյ

Խոյ կանայք վստահ են և սիրում են հիանալի տեսք ունենալ: Նրանք միշտ համադրում են տարբեր դետալներ` տարբերվող, հետաքրքիր տեսք ունենալու համար:

4. Այծեղջյուր

Այծեղջյուրները հակված են թանկ և պրոֆեսիոնալ տեսք ունենալու: Նրանք նախընտրում են բարձր գոտկատեղով հագուստ:

3. Երկվորյակ

Երկվորյակները սիրում են էքսպերիմենտներ անել իրենց ոճի հետ: Սիրում են միքսել ժամանակակից և վինտաժ ոճերը:

2. Խեցգետին 

Խեցգետինները սիրում են ռիսկի դիմել: Նրանք ուզում են, որ, փողոցում իրենց տեսնելով, մարդիկ կրկնօրինակեն իրենց ոճը:

1. Ջրհոս

Ջրհոսը միշտ ունիկալ, օրիգինալ տեսք է ունենում: Նրանք սիրում են տարբերվել` խախտելով կանոնները: