ԱՄՆ-ում հանուն 4 դոլարի սպանության պատճառով տղամարդուն ցմահ ազատազրկման են դատապարտել


18:00 , 23 հունիս, 2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչին ցմահ ազատազրկման են դատապարտել՝ կողոպուտի ժամանակ կատարած սպանության համար։ Այս մասին հաղորդում է AP-ն։

Գործակալության տվյալներով՝ Էրոն Քոուլմենը և նրա հանցակիցը հարձակվել են 20-ամյա Դենիել Յուջին Ռոուվի վրա 2015-ի հուլիսին։ Քոուլմենը պետք է տղամարդուն ատրճանակով վախեցներ, մինչ նրա հանցակիցը կխլեր վերջինի դրամապանակը։ Սակայն արդյունքում տուժածը երկու փամփուշտ գլխին ստացավ։

Դրամապանակում ընդամենը 4 դոլար էր։

Քոուլմենի հանցակիցը՝ Դևոնթե Հենֆորդը, կողոպուտի մեջ ունեցած իր դերի համար 20 տարվա ազատազրկման է դատապարտվել։