«Այս պահին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իրապես փորձառու երկու քաղաքական գործիչ կա՝ ես և Պուտինը»․ Էրդողան


14:53 , 23 հունիս, 2018

«Էս պահի դրությամբ աշխարհում պեռվիհ կռուգ ֆռացող երկու կարգին տղա կա՝ մեկը Վլադիմիր Պուտինն ա, մյուսը ես եմ»:) Երևանյան աշխարհաբարով մոտավորապես վերոշարադրյալ կերպով կարելի է «թարգմանել» Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի հետևյալ հայտարարությունը. «Այս պահին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իրապես փորձառու երկու քաղաքական գործիչ կա. մեկը նախագահ Պուտինն է, մյուսը ես եմ»: Որպես իր խոսքի հիմնավորում՝ Էրդողանը հիշեցրել է այն երկար քաղաքական և կառավարման ուղին, որ անցել են 2 առաջնորդները կառավարման շուրջ 2 տասնամյակների ընթացքում վարչապետ-նախագահ ձևաչափով անցումներում:

Ի դեպ, երկու երկրների առաջնորդներին և նրանց քաղաքականությունը Էրդողանից շատ ավելի առաջ նմանեցրել են հենց Երևանում, իհարկե, ավելի մեղմ և քաղաքական բնութագրությամբ, քան գրառման սկզբում ներկայացված «թարգմանությունն» է: