«Ժամանակ». Բացահայտվել են ՀՀ-ի ընդերքի հրեշա­վոր թալանի փաստեր. 1 տոննա հանքաքարը պարունակում է 18-21 գրամ ոսկի, բայց ներկայացվել է 7 գրամ


09:40 , 23 հունիս, 2018

«Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախա­րարության մեր աղբյուրը տեղե­կացնում է, որ բացահայտվել են Հայաստանի ընդերքի հրեշա­վոր թալանի փաստեր: Հայաս­տանի ընդերքից արդյունահան­վող հանքաքարում ոսկու իրա­կան պարունակությունը մեկ տոննա հանքաքարում 18-21 գրամ է: Մինչդեռ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանե­րին պատկանող հանքերում այդ թիվը երեք անգամ ավելի պա­կաս է արձանագրվել՝ ընդամե­նը 7 գրամ: Արդյունքում Հայաստանից և նրա հասարակությու­նից գողացվել է հազարավոր կիլոգրամ ոսկի, որի արժեքը անցնում է հարյուր միլիոնավոր դոլարները: Եվ սա դեռ միայն ոսկու մասով»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: