11:05 , 15 մայիս, 2013
Երբ նայեցի բուրժույ-եկեղեցաշինների մատուցած խժռտուքը, պատկերացրի, որ նույնը կարող են անել լֆիկներն ու մյուս չգտեմինչիկները...
Ժողովրդիս դարձրել են մուրացկան, կրճոն հավաքող, փշրանքասեր, աղբամաններից սնվող, ուզվոր, ու դա սովորացնում են ընտրությունններից սկսած, մարդկանց զրկելով ընտրելու իրավունքից, խայծով փչացնում են անպաշտպան ու խոցելի այս խավին....
Բան չունեմ ասելու. ամաչում եմ ու ցավ եմ ապրում, ինձ մեղավոր եմ զգում...
Հ.Գ. Գիտեք, թքած ունեմ ամեն տեսակ գազի թանկացումների վրա, մարդկանց մեջից արժանապատվությունն են վերացնում... Գնալով մեր քաղաքացուն դարձնում են ստամոքսապաշտ ու նյութամոլ... Բա ո՞ւմ են պետք էդ նորակառույց եկեղեցիները, երբ մարդկանց մեջ ոգեղենազերծ եք արել:
Սթափվեք, հայեր, վաղը ուրիշ ազգերն են գալու մեր պետության մեջ, մեզ փշրանք նետեն ու անեն էն, ինչ կցանկանան....