Ոչ թե ԱԱԾ-ն էր գործողություն իրականացնում, այլ «Շանթ»-ի անձնակազմը՝ նկարահանում


23:10 , 22 հունիս, 2018

Shantnews.am-ը գրում է.

Մի շարք լրատվամիջոցներ այսօր տեսանյութ էին հրապարակել այն մասին, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերթական՝ հատուկ գործողությունն է իրականացրել «Գլոբուս» բիզնես կենտրոնի հարևանությամբ: Որոշ կայքեր անգամ ուղիղ հեռարձակում էին իրականացրել «դեպքի վայրից»:

Իսկ իրականում առևտրի կենտրոնի մերձակայքում այդ պահին նկարահանումներ էր իրականացնում «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը: Այդ պահին նկարահանվում էր հեռուստաընկերության նոր՝ «Այրված անուրջներ» հեռուստասերիալը: