Դադարեցվել է Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալների՝ այդ թվում Արմեն Մարտիրոսյանի և Դ. Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը


21:20 , 22 հունիս, 2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննիչի կայացրած որոշումներով դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը:

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Դադարեցվել է նաև քրեական հետապնդումը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները: