Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


19:50 , 22 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 22-ին քննվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական երաշխավորություն էին ներկայացրել նրանց կալանքը փոխելու վերաբերյալ:

Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց մերժել պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը: