Թաիլանդի նախկին վարչապետը փախուստից հետո առաջին անգամ դիմել է իր կողմնակիցներին


20:10 , 22 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որն անցյալ տարվա օգոստոսին երկրից փախել էր Թաիլանդի գերագույն դատարանի կողմից հանցավոր անփութության և կոռուպցիայի թողտվության մեղադրանքով իր նկատմամբ դատավճռի ընդունումից առաջ,   վերջին տասն ամսվա ընթացքում առաջին անգամ Facebook սոցիալական ցանցի իր օգտահաշվում դիմել է Թաիլանդում իր կողմնակիցներին, հայտնում է РИА Новости-ն:

Նախկին վարչապետը շնորհակալություն է հայտնել կողմնակիցներին մշտական աջակցության և իր ծննդյան օրը շնորհավորելու համար.  հինգշաբթի  լրացել է նրա 51-ամյակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։