Պաշտոնական Երևանը չի հաստատում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին լուրը


19:40 , 22 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Պաշտոնական Երևանը չի հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին տեղեկությունը, որը տարածել էր Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը։

«Եթե նման պայմանավորվածություն լիներ, ապա հայկական կողմն այդ մասին կհրապարակեր», - Aysor.am-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։