Facebook սոցցանցը սկսել է սեփական տպագիր ամսագիրը հրատարակել


19:00 , 22 հունիս, 2018

Ամերիկյան Facebook սոցցանցը սեփական ամսագիրն է թողարկել: Պարբերականը Grow անվանումն է ստացել և ամսական երեք անգամ է լույս տեսնելու: Նրա հիմնական թեման բիզնեսն է լինելու:

Նշվում է, որ Grow-ն ստեղծելու գաղափարը «առաջացել է մոտ կես տարի առաջ, անգլիական մի գյուղում անցկացրած ժողովի ժամանակ»:

Թղթակից Փիթ վան Նիքերքի խոսքերով՝ ամսագիրը տարածվում է Հիթրոու օդանավակայանի բիզնես կարգի ուղևորների սպասասրահներում և Լոնդոնի որոշ «բացառիկ» վայրերում: Առաջին համարի շապիկին Օսկար Օլսոնն է՝ Nylon հագուստի բրենդի կրեատիվ տնօրենը:

Նոր ամսագրի համարի բովանդակությունը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով: