«Աստծո պատիժը». մկրտության ժամանակ երեխան չէր դադարում լացել, ու հոգևորականն ապտակեց նրան (Video)


19:45 , 22 հունիս, 2018

Բարկացած հոգևորականը կնունքի ժամանակ ապտակել է լացող փոքրիկին՝ գրում է The Daily Mail-ը:

Թե որ երկրում է տեղի ունեցել միջադեպը, հայտնի չէ, սակայն դատելով տեսանյութից՝ մարդիկ խոսում են ֆրանսերեն: Տեսանյութում երևում է՝ ինչպես է հոգևորականը ձախ ձեռքով ապտակում երեխային:

Երեխային գրկած կինը և նրա կողքին կագնած տղամարդը ցնցված են հոգևորականի պահվածքից և փորձում են խլել երեխային նրա ձեռքից: Տեսանյութում լսվում է ամբոխի վրդովված արձագանքը: