Իրանի ԱԳՆ-ից չեն բացառել Թեհրանի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից


18:40 , 22 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արակչին չի բացառել Թեհրանի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից, փոխանցում է «Интерфакс»-ը:

«Հավանական է, որ Իրանը մոտակա շաբաթը կլքի համաձայնագիրը», – ասել է Արակչին, որն  աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։