Լավրովը կհանդիպի Թրամփի խորհրդականի հետ


18:50 , 22 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայում հանդիպում կունենա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ. հայտնում է РИА Новости-ն:

«Իհարկե»,- ասել է Լավրովը, երբ նրան հարցրել են` մտադիր է արդո՞ք հանդիպում ունենալ Բոլթոնի հետ նրա`Մոսկվա այցի ժամանակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոլթոնը կայցելի Մոսկվա Պուտին-Թրամփ հանդիպման քննարկման համար: