Գաղտնիքներ վաճառողից. ինչպես պետք է որակյալ և համեղ ձմերուկ ընտրել


18:45 , 22 հունիս, 2018

Ամենից համեղ և քաղցր ձմերուկները հասնում են օգոստոսի երկրորդ կեսին՝ մինչև սեպտեմբերի վերջ:

Վաղահաս ձմերուկների դեպքում շատ արդյունաբերողներ, ձգտելով շուտ հավաքել բերքը, ազոտային պարարտանյութեր և աճի խթանիչներ են տալիս բերքին: Բանջարաբոստանային բոլոր պտուղները վտանգավոր նյութեր են իրենց մեջ քաշում, դրա համար մի գնեք ճանապարհի եզրին աճող ոչ մի պտուղ: Այդ նույն պատճառով չարժի գնել արդեն կտրված պտուղները, քանի որ նրանք իրենց մեջ բազմաթիվ մանրէներ են պարունակում:

Ընտրեք միջին չափսի ձմերուկ: Վառ, կոնտրաստային զոլերը և փայլուն «փայտե» կեղևը հասունության նշան են համարվում:

Ձմերուկի պոչիկը չորացած է լինում, քանի որ երբ ձմերուկը հասունանում է, այն դադարում է հողից խոնավություն կլանել:

«Այտը» պետք է հարուստ դեղնավուն լինի, իսկ դրա չափսը՝ 5-10 սմ: Բռունցքով խփեք ձմերուկին. հասուն պտուղները զրնգուն ձայն են հանում: