Իրանը կարող է դուրս գալ միջուկային համաձայնագրից առաջիկա շաբաթների ընթացքում


17:20 , 22 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դուրս գալ միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, հայտնում է Tasnim գործակալությունը:

«Իրանն այլևս չի սպասի, և լիովին հնարավոր է, որ Իրանը դուրս գա Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտարարել է Արաքչին:

«Ես չեմ կարող ասել, որ Եվրոպայի հետ բանակցությունների շարունակման հեռանկարը պարզ է և մեզ կարող է բերել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պահպանման վերաբերյալ ընդհանուր որոշման: Մենք դեռևս սպասում ենք, և հուսով ենք, որ Եվրոպայի առաջարկն ընդունելի կլինի Իրանի համար, որպեսզի Իրանը դուրս չգա»,- հավելել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։