Վալերիյ Օսիպյանը Երևանի ոստիկանապետ է նշանակել


16:40 , 22 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Արտակ Պողոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Արտակ Պողոսյանը մինչ այդ զբաղեցնում էր  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղեկալի պաշտոնը: Նախկինում նա ղեկավարել է Երևան քաղաքի Կենտրոնական բաժինը»,- ասաց Ահարոնյանը:

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: