Թուրքմենստանի նախագահի նոր տաղանդը․ նա ինքնուրույն ավտոմեքենա է հավաքել (Video)


15:40 , 22 հունիս, 2018
Life.panorama.am-ը գրում է.
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հունիսի 19-ին որդու հետ միասին այցելել է Ավտոմոբիլային սպորտի կենտրոն, որպեսզի փորձարկի արագընթաց սպորտային մեքենան, հայտնել է «Хроника Туркменистана»։ Թուրքմենստանի նախագահն ինքն է հավաքել ավտոմեքենան՝ իր արած գծագրի հիման վրա։
 
Հաղորդվում է, որ նախագահն արդեն մասնակցել է մրցաշարերի ու 2015թ․-ին հաղթել է Աշխաբադում կայացած «Альфа-Ромео-2015» գավաթը։ 
 
Հայտնի է նաև, որ Բերդիմուհամեդովը գրում է երգեր ու անգամ կատարում ընտրողների առաջ։ 2016թ․-ին նախագահը թոռների հետ միասին ելույթ էր ունեցել ամանորյա համերգին։ Մինչ թոռները երգում էին Ջասթին Թիմբերլեյքի «Cant stop the feeling» երգը՝ նախագահը հանդես էր գալիս դիջեյի դերում։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ