Ամերիկյան ընկերությունը խորը քնի համար նախատեսված ականջակալներ է ստեղծել


15:10 , 22 հունիս, 2018

Ամերիկյան Bose ընկերությունը ներկայացրել է SleepBuds անլար ականջակալները, որոնք կօգնեն պայքարել անքնության դեմ։

Մշակողների խոսքով՝ դրանք 16 ժամ կարող են ավտոնոմ ռեժիմով աշխատել։ Ականջակալները սմարթֆոնին են միանում հավելվածի միջոցով, որում կան զարթուցիչ և տարբեր հանգստացնող երաժշտություններ․ դրանք ճնշում են տարբեր աղմուկները։

«Խելացի» ականջակալները 1․4 գրամ են կշռում։ Դրանք ականջներից դուրս չեն գալիս՝ քնած ժամանակ մարդուն չխանգարելով։ Նորույթն արժե շուրջ 250 դոլար։